Զիդան. Կպաշտպանեմ Բենզեմային քանի ողջ եմ


Զիդան. Կպաշտպանեմ Բենզեմային քանի ողջ եմ
Դեկտեմբեր 15 22:22 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերթական անգամ պաշտպանել է թիմի հարձակվող Քարիմ Բենզեմային, ում խաղը հաճախակի են քննադատում երկրպագուները և մասնագետները։

«Համաձայն չեմ քննադատության հետ։ Ինձ հետաքրքրում են ոչ միայն նրա գոլերը։ Քարիմն այլ ոճի ֆուտբոլիստ է, նա մրցաշրջանի ընթացքում 50 գոլ չի հեղինակի, սակայն բազմաթիվ այլ որակներ ունի։

Ինձ դուր է գալիս այն, թե ինչ է Բենզեման անում թիմի համար, նա լավագույններից է թիմային խաղում։ Շատ եմ գնահատում նրան։ Կպաշտպանեմ Բենզեմային քանի ողջ եմ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է «Marca»-ն։