Մանչեսթեր Յունայթեդը Վիլիանի տրանսֆերը գնելու առաջարկ է ներկայացրել


Մանչեսթեր Յունայթեդը Վիլիանի տրանսֆերը գնելու առաջարկ է ներկայացրել
Դեկտեմբեր 14 23:56 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է թիմ հրավիրել «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանին:

«Daily Mail»-ը հայտնում է, որ «կարմիր սատանաները» պաշտոնական առաջարկ են ներկայացրել լոնդոնյան ակումբին բրազիլացու տրանսֆերի համար: «Ազնվականները» չեն շտապում հրաժարվել 29-ամյա խաղացողի ծառայություններից և կիսապաշտպանից բաց կթողնեն միայն ծայրահեղ դեպքում:

Նշենք, որ Վիլիանը «Չելսիում» հանդես է գալիս 2013 թվականից: