ՊՍԺ-ի գլխավոր մարզչի բնակարանը թալանել են


ՊՍԺ-ի գլխավոր մարզչի բնակարանը թալանել են
Դեկտեմբեր 14 21:37 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի փարիզի արվարձանում գտնվող բնակարանը թալանել են: Այս մասին տեղեկացնում է «Le Figaro»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ ՊՍԺ-ն հանդիպել է «Ստրասբուրին» (4:2): Բնակարանից գողացել են 7 հազար եվրո արժողությամբ «Rolex» ժամացույց, թևնոց և «Chanel»-ի երկու պայուսակ, որոնք պատկանել են իսպանացի մարզչի կնոջը:

Վնասը գնահատվել է մոտ 20 հազար եվրո: Բացի այդ, հանցագործները վերցրել են մարզչի տրանսֆերային ծրագրերի փաստաթղթերն ու Նեյմարի խաղաշապիկները:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ուսումնասիրել է տեսագրությունները: