Գրիզմանն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել մարզումները


Գրիզմանն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել մարզումները
Դեկտեմբեր 14 20:10 2017

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել մարզումները թիմի ընդհանուր խմբում,- տեղեկացնում է «Marca»-ն:

Մադրիդյան ակումբը նախապատրաստվում է Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի` «Ալավեսի» հետ կայանալիք հանդիպմանը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» (2:1) հետ հանդիպումը:

Աղբյուրը նշում է, որ ընդհանուր խումբ է վերադարձել նաև Սաուլ Նյիգեսը:

Հիշեցնենք, որ «Աթլետիկո»-«Ալավես» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 16-ին, Երևանի ժամանակով 23:45-ին: