Դեմբելեն վերադարձել է Բարսելոնայի ընդհանուր խումբ


Դեմբելեն վերադարձել է Բարսելոնայի ընդհանուր խումբ
Դեկտեմբեր 14 19:05 2017

Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է «Դեպորտիվոյի» հետ խաղին:

Այսօրվա մարզմանը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել են Անդրես Ինիեստան, Խավիեր Մասկերանոն, Ռաֆինյան և Ուսման Դեմբելեն: Ֆրանսիացի խաղացողի համար սա առաջին մարզումն էր, որ նա ավարտում է ընդհանուր խմբի հետ: Հարձակվողը վնասվածքի պատճառով չէր խաղացել սեպտեմբերից:

«Բարսելոնա»-«Դեպորտիվո» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: