Մեյվեզեր. Կարող եմ UFC-ում մեկ միլիարդ դոլար վաստակել


Մեյվեզեր. Կարող եմ UFC-ում մեկ միլիարդ դոլար վաստակել
Դեկտեմբեր 13 22:45 2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը պատմել է, որ կարող էր վաստակել մեկ միլիարդ դոլար, եթե պայմանագիր կնքեր UFC մարզական կազմակերպության հետ:

«Նրանք պարզապես զանգահարեցին ինձ և խնդրեցին վերադառնալ: Կարող եմ ութանկյունում 3-4 մենամարտ անցկացնել և վաստակել մեկ միլիարդ դոլար»,- ամերիկացու խոսքը մեջբերում է «BoxingScene»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆլոյդ Մեյվեզերը հերքել է կարիերան վերսկսելու մասին լուրերը: