Ամառային շոգն ու անոթային խնդիրները. Ի՞նչ պետք է իմանալ


Ամառային շոգն ու անոթային խնդիրները. Ի՞նչ պետք է իմանալ
Օգոստոս 16 23:19 2025

Ամռան շոգ օրերին որոշ օրգաններ ու համակարգեր՝ հատկապես սիրտն ու արյան անոթները, ավելի խոցելի են դառնում։ Այդ ռիսկի խմբում են մտնում հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն երակների վարիկոզ լայնացում։ Իրազեկում է անոթային վիրաբույժ Արամ Բադալյանը։

Վարիկոզ լայնացումը երակների ձևի փոփոխություն է, որը արտահայտվում է պարկանման լայնացումներով և հանգուցանման փոքր հանգույցներով։ Այդ երևույթը հաճախ հանդիպում է ներքին վերջույթների, ուղիղ աղիքի և հազվադեպ՝ մարսողական համակարգի երակներում։

Մասնագետի փոխանցմամբ, վիճակագրական տվյալներով՝ կանայք այս հիվանդությամբ հիվանդանում են տղամարդկանց համեմատ երեք անգամ ավելի հաճախ։

Երակների լայնացման առաջացման մեջ կարևոր դեր են խաղում ի ծնե երակային պատերի թուլությունը, անոթային անոմալիաները և մկանային շերտի էլաստիկության փոփոխությունները։ Ամռանը հիվանդները պետք է հատուկ հոգ տանեն իրենց անոթների առողջության մասին և անհրաժեշտության դեպքում դիմեն մասնագետի։