Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ն ընկած հատվածում։
. Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
. Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
. Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը,
. Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը,
. Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։
. Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
. Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
. Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և 10-12-ը,
. Շենգավիթում և Արաբկիրում՝ չի գերազանցել։
. Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։