Արարատ Միրզոյանը Փաշինյանի հետ կմեկնի Վաշինգտոն


Արարատ Միրզոյանը Փաշինյանի հետ կմեկնի Վաշինգտոն
Օգոստոս 6 23:59 2025

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

 

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։