ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանին ներքաշել հակաիրինական կոալիցիայի մեջ. Սուրենյանց


ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանին ներքաշել հակաիրինական կոալիցիայի մեջ. Սուրենյանց
Օգոստոս 4 09:57 2025

«Ռոյթերզ»-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվ բանակցություններ է վարում Բաքվի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների հետ՝ նրանց ներգրավելու Աբրահամի համաձայնագրերին։  Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ 

 Աբրահամի համաձայնագրերը ամերիկյան նախաձեռնություն է, որի նպատակն է Իսրայելի և արաբական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։  Ստորագրվել է 2020-ին, և այսօր ԱՄՆ-ը ձգտում է ընդլայնել այս շրջանակը՝ ներգրավելով նոր պետություններ։ 

«Բաքուն արդեն ունի սերտ կապեր Իսրայելի հետ՝ ռազմական և էներգետիկ ոլորտներում։ Սակայն համաձայնագրին միանալը Ադրբեջանը կդարձնի  հակաիրինական կոալիցիայի գործնական մասնակից։ 

Այսպիսով, Ադրբեջանը կստանա նոր լծակներ Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ հարաբերություններում։ 

Վաշինգտոնը սա դիտում է որպես ռազմավարական քայլ՝ Իրանի ազդեցությունը սահմանափակելու համար։ 

Իսկ Հայաստանի վրա ճնշումները կաճեն․ «կարգավորեք հարաբերությունները Բաքվի հետ»՝ սա արդեն հնչող նախապայման է։ 

Մեզ ավելի շատ պետք է հետաքրքրեն հարցեր, որոնք կարող են առաջանալ տարածաշրջանային նոր ստատուս- քվոյի պայմաններում: 

Ինչպե՞ս է Հայաստանը հավասարակշռելու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ չկորցնելով Իրանի աջակցությունը։ 

Չի՞ վերածվելու արդյոք այս գործընթացը Հայաստանի համար նոր անվտանգության ճգնաժամի։ 

Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը գլոբալ նոր քայլ է, որտեղ Հարավային Կովկասը դառնում է ԱՄՆ-Իրան դիմակայության հաջորդ թատերաբեմը»,- գրել է Սուրենյանցը։