Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը. Ռոբերտ Քոչարյան


Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը. Ռոբերտ Քոչարյան
Օգոստոս 1 14:45 2025

Կարմիր գծեր կան, որ այս իշխանությունը հեշտությամբ է հատել, «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 

«Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը, Նիկոլ Փաշինյանը գտնում է այդ կապը»,- ասել է նա։

 

Քոչարյանի խոսքով՝ դատախազությունն այսօր քարոզչամեքենա է ՔՊ-ի համար։

 

ՀՀ 2-րդ նախագահը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանին արտաքին աշխարհում որևէ լուրջ մարդ կարող է շարունակել վստահել. «Չեն վստահում, բայց բարեհաջող օգտագործում են»։