Օգոստոսի 4-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազել


Օգոստոսի 4-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազել
Օգոստոս 4 10:48 2025

ՀՀ բանկերում այսօր՝ օգոստոսի 4-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 381.17 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0001 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 386.29 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 382 դրամ է, վաճառքը՝ 384.5։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 434.35 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը` 448.70։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 438 դրամ է, վաճառքը՝ 444.5։

Ռուբլու առքն էլ կազմում է 4.66 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.94 է։

Փոխանակման կետերում ռուբլին գրվում է 4.65 դրամով, վաճառվում՝ 4.78-ով։