Թող այսօր մեզ համարեն դավաճան, բայց մեր գործողությունների արդյունքում 150 տարի անց Հայաստանը լինելու է պետություն. Նիկոլ Փաշինյան


Թող այսօր մեզ համարեն դավաճան, բայց մեր գործողությունների արդյունքում 150 տարի անց Հայաստանը լինելու է պետություն. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 15 11:34 2025

Մեր խնդիրը չէ, որ մենք այսօր ապահովենք խաղաղություն ու անվտանգություն, բայց հետո գնանք, 10 տարի անց հերթական պայթյունը տեղի ունենա, ոտներս գցենք ոտներիս, մուշտուկները դնենք բերաններիս ու ասենք՝ «տեսեք, որ ասում էինք», «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե իրենց խնդիրն այն է, որ այսօր կայացնեն այն որոշումները, որոնք ոչ միայն այսօր են անվտանգություն ապահովելու, այլև ապահովելու են հարյուրամյակով։

«Մենք անհարիր ենք համարում մտածել շաբաթով, ամսով, տարիով, նույնիսկ՝ տասնամյակով, ընդ որում՝ մենք այս կետին հասել ենք այն կետից, երբ մտածում էինք երկու ժամով»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց՝ թող այսօր իրենց համարեն դավաճան, բայց իրենց գործողությունների արդյունքում 100, 150 տարի անց, Հայաստանը լինելու է պետություն։

«Ես երկու տարի առաջ սրա մասին հարց էի տալիս, ես հիմա սա ասում եմ, ասում եմ, որ այդպես լինելու է»,- ընդգծեց նա։

Փաշինյանը վստահեցրեց՝ Հայաստանն այսօր անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ, պետություն է, քան երբևէ, անվտանգ է, քան երբևէ։

«Հայաստանը երբեք ավելի անվտանգություն չի ունեցել, քան ունի այսօր»,- ասաց նա։