Երբ որ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն: Այս մասին անվտանգային միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բանակը նույնիսկ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը պետք է չլինի, բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջինը»,- ասել է նա:
Նրա խոսքով, եթե մենք ուզում ենք բանակը մեզ պաշտպանի, մենք պետք է պաշտպանենք բանակին, եթե մենք ուզում ենք՝ զինվորը մեզ պաշտպանի, մենք պետք է առաջինը պաշտպանենք զինվորին։
«Նախկինում Հայաստանի համար զենքի ձեռքբերման շուկաները խիստ սահմանափակ էին, հիմա՝ անսահմանափակ են»,- ավելացրել է Փաշինյանը: