ՄԻՊ գրասենյակը հաղոդագրություն է տարածել․
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 15-16-ը մասնակցել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի կողմից «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2025» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային համաժողովին։
Երկօրյա միջազգային համաժողովին մասնակցել են Հայաստանի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Պաշտպան Անահիտ Մանասյանը որպես խոսնակ ելույթ է ունեցել «Կանայք զինված ուժերում, աճող ռազմականացումը կամ գենդերային բազմազանությունը որպես ռազմավարական առավելություն» թեմայով պանելային քննարկմանը։
Իր խոսքում Պաշտպանն անդրադարձել է զինված ուժերում կանանց ներգրավվածության և գենդերային բազմազանության ապահովման տեսանկյունից տարբեր կարծրատիպերի և խոչընդոտների հաղթահարման կարևորությանը․«Կանանց հետ կապված կարծրատիպերը ընդհանուր են հանրային միջավայրում և այդ բոլոր կարծրատիպերը վերաբերելի են նաև զինված ուժերում կանանց ներգրավվածությանը։ Հայաստանում և շատ այլ հասարակաություններում զինված ուժերը մշտապես ընկալվել են որպես բացառապես տղամարդկանց միջավայր։ Տղամարդկանց և կանանց դերերի կարծրացած տարանջատումը պետք է հաղթահարվի, և կանայք պետք է ունենան զինված ուժերում, անվտանգային համակարգում ներգրավման հավասար հնարավորություններ»։
Միևնույն ժամանակ, Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է զինված ուժերում կանանց իրավունքներին վերաբերելի մի շարք հարցերի ու խնդիրների, որոնք բացահայտվել են ՄԻՊ մշտադիտարկման արդյունքում, ներառյալ՝ իրավահավասարության ապահովման, ծառայության պայմանների, ենթակառուցվածքների բարելավման, առաջխաղացման երաշխավորման և այլ հարցերի տեսանկյունից։
Քննարկման մոդերացիան իրականացրել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2025» միջազգային համաժողովը կազմակերպվել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի կողմից՝ Ֆինլանդիայի, Էստոնիայի և Միացյալ Թագավորության կառավարությունների աջակցությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 15-16-ը մասնակցել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի կողմից «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2025» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային համաժողովին։
Երկօրյա միջազգային համաժողովին մասնակցել են Հայաստանի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Պաշտպան Անահիտ Մանասյանը որպես խոսնակ ելույթ է ունեցել «Կանայք զինված ուժերում, աճող ռազմականացումը կամ գենդերային բազմազանությունը որպես ռազմավարական առավելություն» թեմայով պանելային քննարկմանը։
Իր խոսքում Պաշտպանն անդրադարձել է զինված ուժերում կանանց ներգրավվածության և գենդերային բազմազանության ապահովման տեսանկյունից տարբեր կարծրատիպերի և խոչընդոտների հաղթահարման կարևորությանը․«Կանանց հետ կապված կարծրատիպերը ընդհանուր են հանրային միջավայրում և այդ բոլոր կարծրատիպերը վերաբերելի են նաև զինված ուժերում կանանց ներգրավվածությանը։ Հայաստանում և շատ այլ հասարակաություններում զինված ուժերը մշտապես ընկալվել են որպես բացառապես տղամարդկանց միջավայր։ Տղամարդկանց և կանանց դերերի կարծրացած տարանջատումը պետք է հաղթահարվի, և կանայք պետք է ունենան զինված ուժերում, անվտանգային համակարգում ներգրավման հավասար հնարավորություններ»։
Միևնույն ժամանակ, Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է զինված ուժերում կանանց իրավունքներին վերաբերելի մի շարք հարցերի ու խնդիրների, որոնք բացահայտվել են ՄԻՊ մշտադիտարկման արդյունքում, ներառյալ՝ իրավահավասարության ապահովման, ծառայության պայմանների, ենթակառուցվածքների բարելավման, առաջխաղացման երաշխավորման և այլ հարցերի տեսանկյունից։
Քննարկման մոդերացիան իրականացրել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2025» միջազգային համաժողովը կազմակերպվել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի կողմից՝ Ֆինլանդիայի, Էստոնիայի և Միացյալ Թագավորության կառավարությունների աջակցությամբ»։