Իրենք փորձում են թաքցնել, որ հայ ժողվրդին որպես զոհ փորձում են մատուցել ցեղասպանին. Ռուստամյան


Իրենք փորձում են թաքցնել, որ հայ ժողվրդին որպես զոհ փորձում են մատուցել ցեղասպանին. Ռուստամյան
Մայիս 15 14:51 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ իշխանությունները փաստարկված բանավեճի ունակ չեն։

«Իրենք հասկանում են, որ իրենց քաղաքական կուրսը ձախողվել է։ Այս մարդկանց գիծը բոլորովին ուրիշ տեղ տանող գիծ է։ Իրենք փորձում են թաքցնել, որ հայ ժողվրդին որպես զոհ փորձում են մատուցել ցեղասպանին։ Եվ սա քողարկելու համար ամեն ինչի պատրաստ են՝ հայհոյել։ Հրաման են ստացել՝ քանդուքարափ անել խորհրդարանական մշակույթը։ Ժողովուրդը սա պետք է հասկանա»,-նշեց պատգամավորը։

Ռուստամյանն ավելացրեց, որ  հույս ունեն՝ 2026 թվականին ժողովուրդը նորմալ խորհրդարան կընտրի, որպեսզի սկսեն զբաղվել ժողովրդի կուտակված հարցերով.«Մենք ունենք առաջնային մանդատով օժտված մարմին, որը փողոցային ռազբորկաների, միջադեպերի մեջ է թաղված։ Մի այսպիսի խոսք կա՝ «քամի ցանողը, փոթորիկ է հնձում»։ Իրենք քամի են ցանել, հիմա փոթորիկ են հնձում։ Սրանից պետք է ազատվել»։