Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ անխնամ մնացած տարածքը անտառային գոտու է վերածվել․ Ավինյան


Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ անխնամ մնացած տարածքը անտառային գոտու է վերածվել․ Ավինյան
Մայիս 15 22:15 2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այդ մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Տարածքում տնկվել է շուրջ 4000 ծառաթփատեսակ:

Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- գրել է նա: