Սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանն ազատ արձակվեց։ Անուշ Միրզոյանի փոխանցմամբ՝ դատարանը մերժեց քննիչի ներկայացրած բողոքը։
Նշենք, որ լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մասնագիտական պարտականությունները կատարելու հիմքով
Անուշ Միրզոյանին աջակցելու համար դատարան էին եկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Սարգսյանը, ինչպես նաև Սրբազան Պայքարի մի շարք համախոհներ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամաբ քրեական վարույթ է հարուցվել։ Լրագրողի խոսքով, նախաքննության փուլում շատ մանրամասներ հայտնել չի կարող, բայց վարույթը վերաբերում է իր մասնագիտական պարտականությունների կատարմանը։
ՔԿ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ Միրզոյանի նկատմամբ 2021 թվականի ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի և 216-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: