Բեռնատարի ու մարդատարի վթարից տուժածներից մեկը մահացել է


Բեռնատարի ու մարդատարի վթարից տուժածներից մեկը մահացել է
Օգոստոս 16 20:13 2025

Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներից մեկը,  գիտակցության չգալով, մահացել է։

Հիշեցնենք՝ Շահումյան բնակավայրի սկզբնամասում՝ Էջմիածնի վարչական տարածքում, բախվել էին «Opel» և «Kamaz» մակնիշի ավտոմեքենաները: 2 հոգի տեղափոխվել էր «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Քիչ առաջ հայտի դարձավ, որ նրանցից մեկը, ցավոք, մահացել է։