ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Թե Ֆրանկլին Ռուզվելտը,թե Շառլ դը Գոլը եւ թե Ուինսթոն Չերչիլլը բարձր են գնահատել ԽՍՀՄ բացառիկ ու վճռական դերը նացիզմի դեմ հաղթանակում։
Վերջին շրջանում նաեւ Հայաստանում որոշ վայ «վերլուծաբաններ»,«քաղաքագետներ» ու «պատմաբաններ» փորձեր են կատարում նսեմացնելու ԽՍՀՄ վճռական դերը ֆաշիզմի դեմ հաղթանակում։
Նման շոուների նպատակը պարզ է.շողոքորթել Արեւմուտքին ու ամերիկյան նոր վարչակարգին՝ փորձելով բացել հակառուսական քարոզչության նոր ճակատ։
Ակնհայտ է,որ Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ դաշնակիցները միասին վեցրած ռազմաճակատում չեն հասել նույնիսկ այն դրական արդյունքի կեսին,ինչն արձանագրել է ԽՍՀՄ բանակը։
Մոսկվայի ,Ստալինգրադի,Կուրսկի ճակատամարտերը,Լենինգրադի հերոսական պաշտպանությունը,Բելոռուսիայի,Ուկրաինայի եւ Մերձբալթիկայի ազատագրումը,Արեւելյան Եվրոպայի՝ Լեհաստանը,Հունգարիայի ,Ավսսրիայի ,Չեխոսլովակիայի,Արեւելյան Պրուսիայի եւ վերջապես Բեռլինի գրավումն իրականազրել է Խորհրդային բանակը ։
Ի դեպ,հարկ է նշել,որ բոլոր այդ հերոսական օպերացիաներին մեծ է եղել հայազգի հրամապատարների ու հայկական ազգային դիվիզիայի դերը՝ Հովհաննես Բաղրամյան,Հովհաննես Իսակով,Համազասպ Բաբաջանյան ,Նելսոն Ատեփանյան,89-րդ Հայկական Թամանյան դիվիզիա….
Պատերազմի առաջին վայրկյանից Բրեստում /Թավադի Բաղդասարյանը,Մկրտիչ Գալուստյանցը,Աշոտ Նավասարդյանը/ մինչեւ Բեռլինի գրավում/Նվեր Սաֆարյանի գլխավորած 89-րդ դիվիզիա/ հայ ազգի զավակները քաջաբար պայքարել են նացիստական վերմախտի դեմ։
Ակնհայտ փաստ է.գերմանական նացիզմին հաղթել են դաշնակից պետությունները միասնական ջանքերով,որտեղ ԽՍՀՄ դերը եղել է անուրանալի ու վճռական։
ԽՍՀՄ-ը այդ պատերազմում տվել է 27 մլն մարդու կյանք։
Իսկ քանի՞ ամիս է դիմակայել Արեւմտյան Եվրոպան Գերմանիային. 1940-ի ամռանն արդեն գրեթե ողջ Մայրցամաքային Եվրոպան ենթարկվում էր Հիտլերին։
1941-ի հունիսի 22-ին ԽՍՀՄ դեմ պատերազմ սկսեց ոչ միայն նացիստական Գերմանիան ,այլ նաեւ նացիզմին ենթարկված արեւմտաեվրոպական «հաճախորդները»։
Այսպիսով.1941-ի հունիսի 27-ին ԽՍՀՄ-ին պատերազմ հայտարարած Հունգարիան ռազմաճակատ էր ուղարկել 5 բրիգադ ,45.000 զինվոր,160 տանկ ու 100 ինքնաթիռ։
Պատերազմի ընթացքում հունգարական կորպուսները համալրվում էին.300.000 -ը մահկանացուն կնքեց ԽՍՀՄ դեմ պատերազմում,իսկ 500.000-ը գերի ընկավ։
Նույնիսկ Լեհաստանը,որը օկուպացված էր Հիտլերի կողմից,ԽՍՀՄ դեմ պատերազմում Գերմանիային տրամադրեց 500.000 զինվոր։
Պատերազմի ավարտին ԽՍՀՄ գերության մեջ կար շուրջ 40.000 լեհ զինվոր,որոնք պատերազմում էին նացիստական վերմախտի կազմում։
Գերմանական վերմախտի կազմում կռվում էին նաեւ 600.000 ռումինացիներ,որոնց գերակշիռ մասը ԽՍՀՄ դեմ։
Նրանցից 187.000-ը գերեվարվեցին Խորհրդային բանակի կողմից։
Շատերը ,խոսելով դաշնակիցների օժանդակության մասին ,գերագնահատում են ամերիկյան լենդլիզի դերը։
Լենդլիզի 80 տոկոսը ԽՍՀՄ ստացել է 1943-1945թթ., երբ փաստացի արդեն ակնհայտ էր դարձել պատերազմի ելքը։
Պատերազմի ամենածանր տարիներին ՝1941-1942թթ. ամերիկյան լենդլիզի չափերը շոշափելի չէին։
Ավելին.ամերիկյան լենդլիզի տրամադրումը ԽՍՀՄ-ին փաստացի «տոկոսով փող »էր,որի վճարումը ԽՍՀՄ-ը,իսկ այնուհետեւ ՌԴ-ն վճարում էր ընդհուպ մինչեւ 2006թ.:
Ուստի գերագնահատել Արեւմուտքի օժանդակությունը ԽՍՀՄ-ին սխալ է։
Ի տարբերություն երեւանյան «արեւմտամոլների» ու Արեւմուտքում գործող պատմության կեղծարարների,1940-ականներին ԱՄՆ,Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարներն այլ՝ շատ դրական կարծիք ունեին ԽՍՀՄ դերի մասին։
Այսպիսով.1942-ի ապրիլի 28-ին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն ասել է.«Ռազմաճակատում ամենակարեւոր իրադարձությունը հզոր ռուսական բանակի հակահարձակումն է գերմանական բանակի դեմ։Ռուսական բանակը ոչնչացնում է ավելի շատ թշնամու զինվոր ու տեխնիկա,քան Միավորված Ազգերը միասին վեցրած»։
Ի դեպ,Ռուզվելտի այս խոսքերն արվել են դեռեւս Ստալինգրադի փառավոր հաղթանակից 8 ամիս առաջ։
Իսկ արդեն 1943-ի հուլիսի 28-ին նույն Ֆրանկլին Ռուզվելտը ռադիոյով ասեց.« Մարշալ Ստալինի գլխավորությամբ ռուս ժողովուրդը ցուցաբերեց ինքնազոհության ու քաջության այնպիսի օրինակներ,որին դեռ աշխարհը ականատես չէր եղել»։
Հետո ԱՄՆ նախագահն ասեց.« Պատերազմից հետո մենք ուրախ կլինենք բարիդրացիական եւ անկեղծ բարեկամական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ,ում ժողովուրդը ,փրկելով իրեն,օգնում է փրկվել ամբողջ մարդկությանը նացիստական սպառնալիքից»։
ԽՍՀՄ բացառիկ ու վճռական դերը ֆաշիզմի դեմ հաղթանակում բազմիցս նշել է նաեւ ֆրանսիական Դիմադրության առաջնորդ Շառլ դը Գոլը։
1944-ին,այցելելով Մոսկվա,ֆրանսիացի գեներալը հիացական ու շնորհակալական խոսքեդ է հնչեցրել Կարմիր բանակի ու ԽՍՀՄ ղեկավարության հասցեին։
Հարկ է նշել,որ հետագայում Ֆրանսիան համալրեց հաղթող պետությունների շարքը նախ եւ առաջ ԽՍՀՄ ու անձամբ Ստալինի դիվանագիտական ու ռազմական աջակցության շնորհիվ։
Հայտնի է ,որ մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Գերմանիայի կողմից կապիտուլյացիա ստորագրող գեներալ-ֆելդմարշալ Կեյտելը,տեսնելով ֆրանսիացիներին,ասել է.« Դու՞ք էլ եք այստեղ,Ֆրանսիայի՞ն էլ է Գերմանիան պարտվել»։
ԽՍՀՄ բացառիկ դերը նացիզմի դեմ հաղթանակում ընդգծել է նույնիսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։
Պատերազմի սկզբում՝1941-ի հուլիսի 8-ին Չերչիլը գրում է Ստալինին.« Մենք բոլորս այստեղ ուրախ ենք,թե ինչպես է ռուսական բանակը քաջաբար դիմակայում նացիստների ներխուժմանը։
Ձեր զինվորների քաջությունն ու համառությունը հիացմունք է առաջացնում»։
Իսկ Յալթայի կոնֆերանսի ավարտից հետո,1945-ի փետրվարի 20-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը գրում է Ստալինին.« Ապագա սերունդները պետք է գիտակցեն իրենց պարտքը Կարմիր բանակի նկատմաբ նույնքան անվերապահորեն,որքան դա անում ենք մենք ,ովքեր ականատեսն եղան նրա փառավոր հաղթանակների»։
Հ.Գ. Տարատեսակ «հանրային քաղաքագետներ»,մի հակաճառեք այս հարցում Ռուզվելտին ու Չերչիլին,թե չէ կարող է «թոշակի » ուղարկվեք ձեր գավառական հովանավորի հետ միասին»։