ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը կարծում է, որ եռատոն ունենալու համար նախկին իշխանությունը չպետք է մսխեր դիվանագիտական ճանապարհով Արցախի հարցը լուծելու հնարավորությունը։
«Որպեսզի շարունակեինք եռատոն ունենալ, պետք է չթալանեիք բանակը, որ 2018 թվականից առաջ Սերժ Սարգսյանը չասեր, որ բանակցային գործընթացը կանգնած է, որ տևական ժամանակ երբեք չպետք է հույս փայփայել, որ Ադրբեջանը թողնելու է ուժով ԼՂ հիմնախնդիրը լուծելու հարցը»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասաց նա, երբ քննարկվում էր «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած նախագիծը։
Ըստ ՔՊ-ականի՝ ընտրություններից առաջ կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնի հաճոյանալու մրցավազք է սկսվել ընդդիմադիր երկու ուժերի մոտ։
«Ձեր մրցավազքի մեջ ցանկություն չունենք մտնելու»,- հավելեց Հակոբյանը։