«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթն Ազգային ժողովում փայլուն էր բազմաթիվ առումներով. ըստ էության, գրագետ, փաստարկված, տրամաբանված, հիմնավոր կապերով, բավարար սարկազմով, համարձակ, հավասարակշռված և այլն։ Դրան հաջորդած ադրբեջանա-թուրքական հրոսակախմբի հիստերիան, խուլիգանական պահվածքը, սանձարձակ ու անդաստիարակ կեցվածքն այդ ելույթի հաջողված լինելու լավագույն ապացույցն էր»,-նշում է հասարակական ակտիվ գործիչ, «Արթուն ենք» շարժման համահիմնադիր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Քոչարյանի երեկվա ելույթին։
«Դրանով ապացուցվեց նաև, որ վաղուց ժամանակն է այդ հրոսակախմբի դեմ պայքարում խոսքից գործի անցնել։ Պատգամավորների պարագայում խոսքից գործի անցնելու միակ դրսևորումը կարող է լինել վարչապետին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացի մեկնարկը։
Հուսով եմ, որ Լևոն Քոչարյանը կլինի առաջին պատգամավորը, ով մոռացության կտա «Հայաստան» խմբակցության անունից տարածված մայիսի 2-ի անհիմն, փաստազուրկ և անտրամաբանական հայտարարությունը, և կնախաձեռնի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։
Հակառակ դեպքում անիմաստ ու ավելորդ են դառնում բոլոր ելույթներն ու հայտարարությունները»։