Կարմիր գորգ, համաշխարհային դեմքեր,Կաննում մեծ կինոտոն է: Շքեղ այս փառատոնի մի մասնիկն է նաև հայկական տաղավարը, որը ներկայացրել է ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ:
Տաղավարում հատուկ ծրագրով առանձնացված էր նաև Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանը: 101 մետր բարձրությամբ, մոնումենտալ գլուխգործոցը դառնալու է մի համալիրի մաս, որը գրավելու է ոչ միայն միլիոնավոր զբոսաշրջիկների, այլև՝ համաշխարհային կինոարտադրողների ուշադրությունը:
«Ես ևս ուզում եմ գնալ Հայաստան, տեսնել Հիսուս Քրիստոսի այս մոնոմենտալ համալիրը, տեսնել նաև այդ արձանը հիմնադրողին: Գագիկ Ծառուկյանին հրավիրում եմ Իտալիա: Հավաստիացնում եմ, որ հպարտ կլինեմ ներկայացնել այս հոյակապ աշխատանքը Հռոմի պապին»,-ասել է միջազգային փառատոնի ղեկավար Մարչելո Ձեպպին:
Ավելին՝ տեսանյութում: