ՀՀ ամեն 3-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան. այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլինի՝ սուս մնան. Հայկ Մամիջանյան


ՀՀ ամեն 3-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան. այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլինի՝ սուս մնան. Հայկ Մամիջանյան
Մայիս 6 12:16 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վիճակագրություն ունի՝ ՀՀ ամեն 3-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։

«Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլինի՝ սուս մնան։

Եթե պարոն Սինոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, այդ նույն հարցումներով իր վարկանիշը, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է, թող շարունակի դրանով հպարտանալ»,-ի պատասխան Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարության՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մամիջանյանը։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է՝ եթե այս ուրբաթ ընտրություններ լինեն, ՔՊ-ն էլի հաղթելու է, իսկ 2026-ին ավելի շատ տոկոսով է հաղթելու։