Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր հասարակ գործառույթը չի կատարել. Հակոբյան


Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր հասարակ գործառույթը չի կատարել. Հակոբյան
Մայիս 6 11:22 2025

Եթե պատգամավորների մասով օրենքը թույլ է տալիս հրաժարականի դիմումը ներկայացնելուց 7 օրյա ժամկետում հետ վրեցնել՝ մտափոխվելու դեպքում, ապա ո՛չ ՏԻՄ մասին, ո՛չ ընտրական օրենսդրությունը չի սահմանում սեփական դիմումից հրաժարվելու որևէ մեխանիզմ,  լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սոս Հակոբյանը։

 Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Կարեն Բադալյանը նախ դիմում է ներկայացրել, որ ցանկանում է լիազորությունները դադարեցնել, այնուհետև դիմել է դատարան, որպեսզի անվավեր ճանաչեն իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը, ավելին՝ նշել է, որ ցանկանում է դուրս գալ խմբակցությունից և դառնալ ավագանու անկախ անդամ։

 «Ո՛չ ՏԻՄ մասին, ո՛չ ընտրական օրենսդրությունը չի սահմանում սեփական դիմումից հրաժարվելու որևէ մեխանիզմ, հատկապես, երբ արձանագրվել է ավագանու անդամի լիազորությունների դադարեցումը։ ԸԸՀ-ն պետք է ֆիքսեր լիազորությունների դադարեցումը։ Հիմա այս քաղաքական աղմուկի մեջ ԸԸՀ-ն յոթ օր ուներ, որ Գյումրու համայնքի ղեկավարից ստանալով արձանագրությունը, կազմեր իր արձանագրությունը։ Սակայն, ժամկետները լրացել են անգամ աշխատանքային օրերի հաշվարկով, երեկ էր վերջին օրը։ Այսինքն, ԸԸՀ-ն իր հասարակ գործառույթը չի կատարել։

Պատկերն ամողջացնելու համար՝ ևս մեկ էլեմենտ։ «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ Կարեն Հրայրի Բադալյանից մայիսի 2-ին մուտք է եղել հայց, որով խնդրում է անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի արձանագրությունը, որը ֆիքսել է իր հրաժարականը»,-նշեց Հակոբյանը։