«Ցավում ենք մեր երկրի համար, որ նման արժեքներ ունեցող մարդիկ կան»․ Genetic Production


«Ցավում ենք մեր երկրի համար, որ նման արժեքներ ունեցող մարդիկ կան»․ Genetic Production
Մայիս 5 23:54 2025

Genetic Production-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ուշադրություն․

Սիրելի Կապանցիներ,
Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով, որի համար եղել է նախնական պայմանավորվածություն քաղաքապետարանի աշխատակիցների հետ…
Ցավում ենք սիրելի Կապանցիներ ջան, և ցավում ենք նաև մեր երկրի համար, որ նման արժեքներ ունեցող մարդիկ կան …
Ցավով տեղեկացնում ենք, որ Կապանում ցուցադրություն չի լինելու»: