Այսօր ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ Հակակոռուպցիոն դատարանը նրան ձերբակալել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու մեղադրանքով։ Դանիելյանին մեղադրում են աշխատակիցների անուններով պարգևավճարներ դուրս գրելու և դրանք յուրացնելու մեջ։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ բացի Դանիելյանից, Հակակոռուպցիոնը բերման է ենթարկել և ձերբակալել ՍԱՏՄ մի քանի այլ աշխատակիցների՝ նույն քրգործի շրջանակում։ Լրատվամիջողի աղբյուրը չի բացառել, որ առաջիկայում ևս բերման ենթարկվող ՍԱՏՄ աշխատակիցներ կլինեն։