Սեդրակ Քոչարյանը դատի է տվել ՊԵԿ-ին


Սեդրակ Քոչարյանը դատի է տվել ՊԵԿ-ին
Մայիս 5 20:58 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչայանը, դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի։ «Փաստինֆո»-ն «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ  Սեդրակ Քոչարյանը պահանջել է անվավեր ճանաչել ՊԵԿ որոշումը։

Վարչական ակտը վերաբերում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 169,1-րդ հոդվածով՝ հաշվապահական հաշվառումը խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել հարկի նվազեցում կամ հայտարարագիրը, հաշվարկը ժամկետում չներկայացնելը։ Միևնույն ժամանակ, հայցվորը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով կասեցնել վարչական ակտը՝ մինչև վերջնական դատական ակտը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։