«Լուավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․
«Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը
Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հարցերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ապրիլի 8-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը։
Իսկ ինչո՞վ է զբաղված արտգործնախարարությունը՝ բացի Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց։ Այլ անելիքներ չկա՞ն։
ՀՀ ԱԳՆ-ն պետք է դատապարտի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջի միջազգային քարոզչություն պարունակող «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպմամբ ցանկացած նախաձեռնություն:
ԱԳՆ-ն պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ»։