Հերոսաբար նահատակված զինվորի հորը շարունակում են ապօրինաբար տնային կալանքի ռեժիմում պահել․ Թաթոյան


Հերոսաբար նահատակված զինվորի հորը շարունակում են ապօրինաբար տնային կալանքի ռեժիմում պահել․ Թաթոյան
Ապրիլ 18 21:22 2025
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․

 

«Զոհված հերոս զինվորի հայր Գարիկ Գալեյանի տնային կալանքի հետ կապված` նկատեցի փաստաբանի հայտարարությունը, որ դատարանի որոշմամբ սահմանված նրա տնային կալանքի ժամկետն ավարտվել է, բայց նա, փաստաբանի պնդմամբ, շարունակում է ապօրինաբար մնալ տնային կալանքի ռեժիմում:

Սա անհապաղ պարզաբանում պահանջող հարց է, ու պետք է հրատապ լուծում ստանա: Խոսքը մարդու անձնական ազատության սահմանադրական իրավունքի մասին է:

 

Կոնկրետ դեպքում հարցն առավել հրատապ է և զգայուն, քանի որ խոսքն այնպիսի մարդու մասին է, ով 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված զինվորի հայր է: Էլ չհաշված, որ երկուշաբթի օրը Սուրբ Հարության տոնին հաջորդող մեռելոցի օրն է»: