Եթե ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը չընտրվի, ոչ թե կտխրեմ, այլ անգամ կուրախանամ. ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան


Եթե ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը չընտրվի, ոչ թե կտխրեմ, այլ անգամ կուրախանամ. ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան
Մարտ 30 19:33 2025

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Գյումրիում hraparak.am-ի հետ զրույցում նշել է, որ եթե նույնիսկ ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանն ընտրություններում չհաղթի, «աշխարհը դրանով չի պրծնի»։

«Մեկա ՀՀ-ում վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, կառավարող ուժն էլ՝ ՔՊ-ն է սահմանադրական մեծամասնությունով»,-ասել է նա։

Հարցին, որ եթե Սարիկ Մինասյանը չընտրվի, կտխրի՞, պատգամավորը պատասխանել է. «Կուրախանամ անգամ»։ Իսկ թե ինչո՞ւ, ասել է, որ կյանքը ցույց կտա։