Սոցիալական մեդիայում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում նա, իբր, խոսում է թուրքերեն։
Ինստագրամում տարածված տեսանյութի դիտումների քանակը հատել է 750.000-ը։
Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցներին հրապարակվել է մարտի 13-ին։
Հարցազրույցի ընթացքում, սակայն, Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանել է բացառապես հայերենով։
«Փաստերի ստուգման հարթակը» հատուկ գործիքի միջոցով պարզել է, որ սոցցանցերում տարածվող կարճ տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող թուրքերեն խոսքը, որում Փաշինյանը կարևորում է հայ-թուրքական երկխոսությունը, գեներացվել է արհեստական բանականության միջոցով, փաստացի այն deep fake է։
«Ընդհանրապես, Փաշինյանն իր քաղաքական գործունեության ընթացքում երբևէ թուրքերենով հարցազրույցներ չի տվել, հրապարակային որևէ հայտարարություն չի արել»,- նշել են FIP-ից։