Աժ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձավ մարտի 30-ին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին։
Նա շեշտեց, որ այսօրվա իշխանություններն ավելորդ ինքնավստահությամբ են զինված։
«Ո՞վ է այսօր հավակնում Գյումրու քաղաքապետի պաշտոնում՝ մի մարդ, ում անհեռատես քաղաքականության արդյունքում Գյումրին հազարավոր երեխաներ է զոհաբերել, հազարավոր գերեզմաններ կան։ Ո՞ր մեկի գերեզման է գնացել էտ անլվա Նիկոլ Փաշինյանը։ Անամոթաբար գնում է Գյումրիի քարոզարշավին, փոխարենը խնդիրներից խոսա, իրա լոլոներն է առաջ տանում»,-ասաց նա։
Ըստ Պետրոսյանի՝ նման մարդն իրավունք չունի Գյումրիում ունենալու իր ներկայացուցիչը։
Ապա դիմելով գյումրեցիներն՝ Պետրոսյանը նշեց. «Հարգելի՛ գյումրեցիներ, խնդրում եմ ձեր թասիբը մինչև վերջ պահեք և այս ապիկար, անգրագետ, անհեռատես, պետականությանը հակացուցված այս մարդկանց ջնջեք ձեր կանքից։ Վստահ եմ, որ մարտի 30-ի ընտրությունը լինելու է հանուն Հայաստանի Հանրապետության։ Այստեղ ոչ թե պայքարն այս կամ այն կուսակցության միջև է, այստեղ պայքարը երկուսի միջև է՝ Նիկոլ Փաշինյան, իրա քրչափրչախումբ և Հայաստանի Հանրապետություն»,-ասաց նա։