Պատիվ ունեցա հյուրընկալվել Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը. Նարեկ Մկրտչյան


Պատիվ ունեցա հյուրընկալվել Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը. Նարեկ Մկրտչյան
Մարտ 17 13:29 2025

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը գրել է.

«Իբրև ՔՊ արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա հյուրընկալվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը՝ նախագահի երկարամյա բարեկամներ Քիթ Շիլլերի և Ջորջ Սորիալի հրավերով։ 

Հաճելի զրույց ունեցա նաև հայտնի ամերիկացի ձեռնարկատեր և հրեական համայնքային առաջնորդ Եհուդա Կապլունի հետ, ով նախագահ Թրամփի հետ նախաձեռնել է բազմաթիվ քաղաքական և մարդասիրական ծրագրեր։ 

Ջորջ Սորիալը տարբեր տարիներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Trump Tower-ում և Trump Organization-ում, իսկ Քիթ Շիլլերը երկար տարիներ եղել է Դոնալդ Թրամփի անձնական օգնականը և անվտանգության ծառայության պատասխանատուն։

 2017 թվականին նա նաև զբաղեցրել է Սպիտակ տան Օվալաձև գրասենյակի գործառնական տնօրենի պաշտոնը։ Եհուդա Կապլունը 2024 թվականին նոմինացվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի»։