Գյումրիի ՔՊ նախընտրական շտաբից արձագանքել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձին, որտեղ նա Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանին կոչ էր արել լքել ընտրապայքարը:
ՔՊ-ի արձագանքում ասվում է. «Ի պատասխան Սուրեն Սուրենյանցի կոչի՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ ամբողջ աշխարհում ալկոհոլային խմիչքների չարաշահման հետևանքով տարեկան գրանցվում են 3,3 մլն մահվան դեպքեր, որը կազմում է բոլոր մահերի 5,9%-ը: 20-39 տարիքային խմբի մահվան դեպքերի 25% պայմանավորված է ալկոհոլի օգտագործմամբ:
Գոյություն ունի պատճառահետևանքային կապ ալկոհոլի չարաշահման և մի շարք վարքագծային և հոգեկան խանգարումների, ինչպես նաև այլ ոչ վարակիչ հիվանդությունների և վնասվածքների միջև: Հաստատված է պատճառահետևանքային կապը ալկոհոլային չարաշահման և այնպիսի վարակիչ հիվանդությունների՝ ինչպիսին են տուբերկուլյոզը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը:
Ալկոհոլի չարաշահումը առաջացնում է ինտոքսիկացիա, նպաստում է կանխամտածված և ոչ կանխամտածված վնասվածքների առաջացմանը, ինչպես նաև բռնության և հանցագործության աճին»: