Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը և Գարրի Թումանյանն արդեն կես տարի է՝ ամուսնալուծվել են:
BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ նրանք շարունակում են պահպանել ընկերական ու ջերմ հարաբերություններ և միասին են դաստիարակում իրենց որդուն՝ Ալեքսանդրին։
Վարդանյանն ու Թումանյանը միասին էին 2011 թվականից։ BRAVO.am-ին ավելի վաղ տված հարցազրույցում դերասանուհին պատմել էր, որ 8 տարի երեխա չեն ունեցել, և 2018-ին ծնվել է Ալեքսանդրը։
Դերասանուհին անձնական կյանքի մասին շատ չի սիրում խոսել, և մեր զրույցի ընթացքում միայն նշել էր, որ Գարրիի հետ ծանոթացել է Հայաստան վերադառնալուց 3 տարի անց։