Գեղարքունիքի մարզում բախվել են «BMW»-ն և «Hyundai»-ն․ վերջինը բռնկվել է


Գեղարքունիքի մարզում բախվել են «BMW»-ն և «Hyundai»-ն․ վերջինը բռնկվել է
Օգոստոս 16 14:12 2025

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Արաբո Մ․-ի վարած «BMW» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Ա․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և բռնկվել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։