Մարտուն Գրիգորյան. էդ կուսակցական չինովնիկներն իրենց համար են կալիբր, մեզ հայտնի են, թե ով ում սրբիչի տակ էր պախկված


Մարտուն Գրիգորյան. էդ կուսակցական չինովնիկներն իրենց համար են կալիբր, մեզ հայտնի են, թե ով ում սրբիչի տակ էր պախկված
Մարտ 3 20:08 2025

«Այս ամեն ինչը հետևանք է նույն ընտրությունների»,-պատասխանելով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու իր միջև թշնամական հարաբերությունների մասին հարցին՝ Irakanum-ին տված հարվազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման մասին հայտարարած Մարտուն Գրիգորյանը։

Նա նշել է, որ չի ցանկանում այս ընտրությունները ևս մեկ առիթ ու պատճառ հանդիսանան գյումրեցի տղաներին իրար դեմ հանելու ու նոր թշնամքի հիմքեր դնելու համար։

«Անձնական հարաբերությունները ես չեմ ուզում խառնել քաղաքական հարաբերությունների հետ։ Սա քաղաքի ընտրություն է, ամեն մեկս պիտի աշխատենք այնպես անել, որ պարզ ճակատ, փառքով այս ամեն ինչի մեջից դուրս գանք։ Ես իմ մասով պատրաստ եմ պահել հանդարտություն, հանգստություն, կոչ եմ անում մեր թեկնածուներին, որպեսզի կարողանանք հանդարտ անցկացնել, էդ արհեստական լարվածության մեջ չմտնենք։ Էդ կուսակցություների, թիմերի, որոնք քաղաքում փորձում են ինչ-ինչ քայլերով ապահովել վաղվա օրվա ինչ-որ մի պրոցես, չվերցնենք մեր քաղաքի վրա, մեր քաղաքը չտանենք լարվածության ու նոր խնդիրների առաջ չկանգնեցնենք։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս նաև թեկնածուներին, հասկանում եմ՝ շատ դժվար է ու ամեն մարդու բան չէ, մի քիչ պետք է կարողանան իրենց տղամարդավարի, ուժեղ պահել, անկախ իրենց կուսակցությունների մեջի կալիբրներից, քանի որ էդ կուսակցական կալիբրի չինովնիկներն իրենց համար են կալիբր, մեզ համար իրենք հայտնի են դեռ նախկին իշխանության ժամանակ, ով որտեղ ում թևի կամ սրբիչի տակ էր պախկված։ Խորհուրդ եմ տալիս այդ մարդկանց մի քիչ զսպել և հասկացնել, դուք գնալու եք  Երևան, մենք այստեղ՝ քաղաքում շարունակելու ենք ապրել»,-ասել է Մ. Գրիգորյանը։