Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել այս իշխանություններին հեռացնելու համար. Սեյրան Օհանյան


Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել այս իշխանություններին հեռացնելու համար. Սեյրան Օհանյան
Փետրվար 28 15:10 2025

Ընդդիմադիր դաշտը բաց է համագործակցության համար, կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել այս իշխանություններին հեռացնելու համար։ Այս մասին Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

 

«Արցախի կորստի մասին նույնիսկ չեն խոսում, դա անհրաժեշտ է Հայաստանի կործանումը կասեցնելու համար»,- ընդգծել է Օհանյանը։

 

Նրա խոսքով, ընդդիմության քայլերը կախված են լինելու իրավիճակից. «Եթե ոչ, ապա ընտրություններն այն հարթակն են, որտեղ ցանկացած կայացած ուժ և առաջնորդ կարող է կասեցնել Հայաստանի կործանման գործընթացը։ Ընտրություններն այն քաղաքակիրթ ճանապարհն են, որոնք փոխում են քաղաքական էլիտաներին»,- հիշեցրեց Օհանյանը։