Սահմանազատման պրոցեսը 2024-ին շատ առարկայացավ. Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք


Սահմանազատման պրոցեսը 2024-ին շատ առարկայացավ. Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք
Հունվար 31 13:49 2025

Սահմանազատման հանձնաժողովների հանդիպում տեղի է ունեցել և հայտարարության մեջ գրված է, որ իրենք պայմանավորվել են, որ էլի կհանդիպեն, ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ նիկոլ Փաշինյանը։

 Նա նշեց, որ հանձնաժողովները հանդիպման մասով հայտարարություններ կտարածեն.«Այս պահին կոնկրետ տեղի, ժամի մասով դեռ պայմանավորվածություն չկա, բայց կլինի»։

 Անդրադառնալով հյուսիսից սահմանազատում իրականացնելուն, Փաշինյանը նշեց, որ այդ աշխատանքներն իրականցվելու են հանձնաժողովների կանոնակարգերով.«Ամեն ինչ տեղի է ունենալու դրա հիման վրա։ Մենք պատրաստակամ ենք։ Անկեղծ պետք է ասեմ, որ սահմանազատման պրոցեսը  2024 թվականին շատ  առարկայացավ։ Մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք, որը երկու երկրների ընթացակարգերով անցել է և ամեն երկիր իր ընթացակարգով հաստատել է դա, ինչը շատ կարևոր ու անկյունաքարային նշանակություն ունի։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  առաջիկա շրջանում հանձնաժողովները կենտրոնանալու են  Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանային աշխատանքներում»։