«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ապատեղեկատվություն է տարածում։
«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ տեղեկություններ է տալիս հանրությանը՝ ասելով, որ հայտարարագրման դեպքում կարող եք հետ ստանալ, օրինակ, ատամնաբուժական ծառայությանը վճարած գումարը, կամ երեխայի ֆուտբոլի, բասկետբոլի, պարի, նկարչության վճարը։
Կառավարության 29.06.23թ. 1067-Ն որոշման համաձայն, բժշկական հաստատություններում կատարված ծախսերը, ինչպես նաև սպորտային և արվեստի դպրոցների վճարները ենթակա չեն վերադարձի»։