Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Սիսիան-Աղիտու ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են 63-ամյա Գագիկ Ա․-ի վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարն ու 72-ամյա Վալերիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապ օգնության ավտոմեքենային տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։