Կոտայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա


Կոտայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա
Նոյեմբեր 2 15:48 2024

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Միքայել Գ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան Մ4 ավտոճանապարհից դեպի Հրազդան տանող ճանապարհին, Հայֆիդայիներ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան