Հոկտեմբերի 11-ին, ժամը 22:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Դ․, ծնված 1993 թ․) և մեկ այլ «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդ Հ․ Դ․-ին և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։