Կոտայքում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. «Mercedes»-ի վարորդը մահացել է


Կոտայքում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. «Mercedes»-ի վարորդը մահացել է
Հոկտեմբեր 7 20:59 2024

Կոտայքում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. «Mercedes»-ի վարորդը մահացել է:

57 ամյա Սուրիկ Մ․-ն իր վարած «Mercedes»-ով ընթանալիս է եղել, երբ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 56-ամյա Արտակ Գ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային։ Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է Սուրիկ Մ․-ի մահը։