«BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա 2 վիրավոր


«BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա 2 վիրավոր
Սեպտեմբեր 6 18:36 2024

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և իրենց ավտոմեքենաներով էլ նրանց տեղափոխել են հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել են տարածքը և տեղում իրականացնում են հերթապահություն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։