Ողբերգական վթար՝ Նուբարաշենից Մասիս տանող ճանապարհին․ կան տուժածներ, մեկ հոգու չի հաջողվել փրկել


Ողբերգական վթար՝ Նուբարաշենից Մասիս տանող ճանապարհին․ կան տուժածներ, մեկ հոգու չի հաջողվել փրկել
Սեպտեմբեր 3 10:21 2024

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Նուբարաշենից Մասիս քաղաք տանող ճանապարհահատվածի մոտ 4-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ Ս․ Ա․, ծնված 1967 թ․) և Opel (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1994 թ․) մակնիշի ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Է. Մ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս․ Ա․-ին, մեկ ուղևորի, մյուս ուղևորի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Opel մակնիշի ավտոմեքենաներից մեկի գազի բալոնի փականը: