Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ


Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Մայիս 14 14:28 2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին:

 

 

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

 

Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը: