Ծակքար գյուղում՝ «Ծակքար» գետից դուրս է բերվել 4-ամյա աղջնակի դին


Ծակքար գյուղում՝ «Ծակքար» գետից դուրս է բերվել 4-ամյա աղջնակի դին
Նոյեմբեր 8 15:04 2023

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղով հոսող «Ծակքար» գետը երեխա է ընկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը:

Ոստիկանները պարզել են, որ նշված գետից քաղաքացիները դուրս են բերել նույն գյուղի բնակիչ 4-ամյա երեխայի դին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։