Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել. դա Ադրբեջանի տարածքն է. Պեսկով


Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել. դա Ադրբեջանի տարածքն է. Պեսկով
Հոկտեմբեր 11 09:51 2023

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ, բայց Հայաստանի հետ շփումները կշարունակվեն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել, դա դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի տարածքն է, դա ճանաչում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա պարզաբանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերատեղակայման հնարավորության հարցը։
 
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալ-չմնալու հարցը միայն մեզնից չէ կախված։
 
«Լեռնային Ղարաբաղում նրանց մնալ-չմնալու հարցը միայն մեզնից չէ կախված, կամ մեզնից չէ կախված, որովհետև մենք գիտենք նաև, որ այդ թեմայով Ռուսաստանի Դաշնությունը որոշակի քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ: Այս հարցին, Լեռնային Ղարաբաղում մնալ չմնալու հետ կապված ես չեմ կարող շատ ուղիղ և կոնկրետ պատասխան տալ»,- ասել էր Փաշինյանը։